Բելառուսը Հայաստանի դեմ խաղից առաջ հաղթել է Կիպրոսին 📸
Բելառուսի ազգային հավաքականը Նիկոսիայում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի թիմի հետ` հաղթելով 1:0 հաշվով։
Վիկտոր Գոնչարենկոյի գլխավորած թիմի հաղթական գոլը 24-րդ րոպեին խփեց Իվան Տիխոմիրովը։
Բելառուսների կազմում 71-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Մինսկի «Դինամոյի» հայ հարձակվող Կարեն Վարդանյանը` նորամուտը նշելով ազգային հավաքականը։
Բելառուսի թիմը մարտի 27-ին կժամանի Երևան, որտեղ երկու օրից ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի ազգային հավաքականի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml