Բիչախչյանի ասիստից հետո «Լեգիայի» ֆուտբոլիստը հիասքանչ գոլ է խփել 🎥
Վարշավայի «Լեգիան» ընթացիկ մրցաշրջանի երկրորդ շրջանի մեկնարկից առաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել և 6:3 հաշվով պարտության մատնել Լեհաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող Լենչնայի «Գուրնիկին»։
«Լեգիայի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն առաջին ասիստն է կատարել նոր ակումբում։ 25-ամյա ֆուտբոլիստի փոխանցումից հետո 75-րդ րոպեին Ռաֆալ Աուգուստինյակը հեռահար հարվածով հիասքանչ գոլ է խփել։
Նշենք, որ կողմերը մրցել են 3 խաղակես, իսկ Բիչախչյանը փոխարինվել է 82-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստն օրեր առաջ է «Պոգոնից» 250 հազար եվրոյով տեղափոխվել «Լեգիա»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Գուրնիկ, Էկստրակլասա, ընկերական-հանդիպումներ, Լեգիա, Ռաֆալ Աուգուստինյակ, Վահան Բիչախչյան