Բարսեղյանի 10-րդ գոլը Սլովակիայի առաջնությունում 🎥
Սլովակիայի Nike Liga-ի 13-րդ տուրում գործող չեմպիոն «Սլովանը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Պոդբրեզովայի» նկատմամբ։
Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 83-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու դրեց հանդիպման վերջակետը։
31-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում խփեց 10-րդ գոլն ու վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 31 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Պոդբրեզովան» 7-րդ տեղում է և ունի 13 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Nike Liga, Պոդբրեզովա, Սլովակիայի առաջնություն, Սլովան, Տիգրան-Բարսեղյան