Բարսելոնան ձախողվեց` գոլառատ խաղում պարտվելով Օսասունային🎥

Բարսելոնան ձախողվեց` գոլառատ խաղում պարտվելով Օսասունային🎥

29/09/2024 - 00:55

Իսպանական Լա լիգայի 8-րդ տուրում «Բարսելոնան» Պամպլոնայի «Էլ Սադար» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Օսասունայի» դեմ։

«Բլաուգրանան» անչափ անհաջող հանդիպում անցկացրեց և 2:4 հաշվով պարտվեց մրցակցին։

«Օսասունայից» դուբլ գրանցեց Անտե Բուդիմիրը, մեկական գոլ էլ խփեցին Բրայան Սարագոսան ու Աբել Բրետոնեսը, կատալոնական ակումբից աչքի ընկան Պաու Վիկտորը և Լամին Յամալը։

Այպիսով, Հանսի Ֆլիկի գլխավորած թիմն ընդհատվեց Լա լիգայի մեկնարկային 7 խաղում տարած հաղթանակների շարքը և 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Օսասունան» վաստակեց 14 միավոր և բարձրացավ 6-րդ տեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023