«Բարսելոնային» թույլ են տվել ժամանակավոր գրանցել Օլմոյին ու Վիկտորին
Իսպանիայի մարզական բարձրագույն խորհուրդը թույլ է տվել «Բարսելոնային» ժամանակավորապես գրանցել ակումբի կիսապաշտպան Դանի Օլմոյին ու հարձակվող Պաու Վիկտորին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բլաուգրանան» դեռ հունվարի 7-ին էր 51 էջից և 60 փաստաթղթից բաղկացած դիմում ներկայացրել կառույցին, որի իրավաբանական բաժինը գործը քննելուց հետո նման որոշում է կայացրել։
Այդուհանդերձ, ֆուտբոլիստների գրանցման վերջնական որոշումը կայացվելու է երեք ամսվա ընթացքում։
Նշենք, որ Օլմոն և Վիկտորը կարող էին մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ կիսաեզարփակիչին (2:0), սակայն չէին ընդգրկվել հանդիպման հայտացուցակում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» չէր կարողանում Օլմոյին և Վիկտորին գրանցել մրցաշրջանի երկրորդ հատվածի հանդիպումների համար։ Այդ հարցում «կապտանռնագույններին» մերժել էին Լա լիգան ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Copa del Rey, Բարսելոնա, Դանի Օլմո, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ, Լա-լիգա, Պաու Վիկտոր