Բարտոմեու. «Բարսայում որոշ որոշումներ արդեն կայացված են»
Երեկ` օգոստոսի 14-ին, Չեմպիոնների լիգայի երրորդ քառորդ եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» Լիսաբոնում 2:8 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Բավարիայից» և լքեց պայքարը։
Խաղից հետո իր կարծիքն է արտահայտել «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն.
«Ծանր երեկո էր` ծանր պարտությամբ։ Ցավում երկրպագուների համար։ Մենք այն ակումբը չենք, որով ներկայացանք այսօր։ Ինձ համար շատ ցավոտ է այս ամենը։
Մենք մեր մակարդակով հանդես չեկանք. սա աղետ է։ Այժմ անհրաժեշտ է որոշումներ կայացնենք։ Որոշ մարդիկ դրանք իրենց գլխում են պահում և մենք դրանք շուտով կհրապարակենք, սակայն ոչ այսօր։
Որոշ որոշումներ արդեն կայացված են, իսկ որոշներն էլ` կկայացվեն։ Այդ ամենով ես կզբաղվեմ հաջորդ շաբաթվա ընթացքում և ես այսօր որևէ բան չեմ ասելու։ Այժմ պետք է ներողություն խնդրենք երկրպագուներկց։
Շնորհավորում եմ «Բավարիային»։ Նրանք արժանի էին կիսաեզրափակիչ դուրս գալուն։ Մյունխենյան ակումբը հիանալի հանդիպում անցկացրեց»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերում է Marca-ն։
# Բավարիա, Բարսելոնա, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Չեմպիոնշիփ