Բարտոմեու․ «Օրերից մի օր Խավին կգլխավորի Բարսելոնան»
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է ակումբի նախկին կիսապաշտպան Խավիի որոշումը, ով հրաժարվել էր ակումբը․
«Ես չեմ կասկածում, որ օրերից մի օր միանշանակ Խավին կգլախվորի «Բարսելոնան»։ Նա շատ տաղանդավոր է և հիանալի է հասկանում մեր փիլիսոփայությունը։ Մեկ օր նա միանշանակ կվերադառնա մեզ մոտ։
Սակայն, այժմ մեր մարզիչը Կիկե Սետիենն է։ Սետիենն ասել է, որ կաշխատի մեր փիլիսոփայությանը և ոճին համապատասխան։ Իհարկե, կլինեն նաև փոփոխություններ։ Յուրաքանչյուր մարզիչ ունի իր աշխատելու ոճը։ Սակայն, կարծում եմ, որ Սետիենի և մեր խաղացողների տաղանդը հաշվի առնելով, ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակել է Բարտոմեուն։
# Բարսելոնա, Խավի, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Կիկե Սետիեն