Բարտոմեու․ «Բարսան ընդունել է Սուպերգլիային մասնակցելու առաջարկը»
Հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և տնօրենների խորհուրդը հրաժարական են տվել։ Այդ փաստը 57-ամյա մասնագետը հաստատել է նույն օրը՝ ուշ երեկոյան տված մամուլի ասուլիսի ընթացքում։ Մամուլի ասուլիսի ընթացքում Բարտոմեուն խոսել է ակումբի ապագայի մասին․
«Ես կարող եմ ձեզ որոշ հետաքրքիր բաներ պատմել։ Երեկ մենք ընդունել ենք ապագա եվրոպական Սուպերլիգային մասնակցելու առաջարկը, ինչն ապահովելու է ակումբի ֆինանսական հետագա կայունությունը։
Ակումբը նաև ընդունել է Աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափը»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերում է լրագրող Դեմրոտ Քորիգանը։
# Աշխարհի ակումբային առաջնություն, Բարսելոնա, Եվրոպական Սուպերլիգա, Խոսեպ Մարիա Բարտոմեու