Բարտոմեուն հաստատել է․ Կումանը կդառնա Բարսելոնայի մարզիչ
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հաստատել է, որ մոտ ժամանակներս Ռոնալդ Կումանը նշանակվելու է ակումբի նոր գլխավոր մարզիչ․
«Այդ մասին գրում են բոլոր ԶԼՄ-ները։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա Ռոնալդ Կումանը կդառնա նոր գլխավոր մարզիչը, ինչից հետո մենք կհայտարարենք դրա մասին։ Մենք շեշտը դնելու ենք նրա վրա, քանի որ նրան լավ ենք ճանաչում»,- նշել է Բարտոմեուն, ում խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Ռոնալդ Կումանը, որպես ֆուտբոլիստ, 1989-1995 թվականներին պաշտպանել է հենց «Բարսելոնայի» գույները։ «Կապտանռնագույնների» կազմում նա 4 անգամ նվաճել է Լա լիգայի չեմպիոն, երեք անգամ դարձել է Իսպանիայի Սուպեր գավաթակիր, մեկական անգամ՝ Իսպանիայի գավաթակիր, Չեմպիոնների գավաթակիր (խմբ․՝ ներկայիս Չեմպիոնների լիգան), ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթը։ Չեմպիոնների գավաթի 1991/92 մրցաշրջանում «Բարսելոնան» եզրափակիչում հենց Ռոնալդ Կումանի միակ գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։
# Բարսելոնա, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Ռոնալդ Կուման