Բարտոմեուն հանդիպել է Մեսսիի և Աբիդալի հետ
Ինչպես տեղկացնում է Diaro Sport-ը, կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն փորձում է հարթել ակումբի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի և թիմի ավագ Լեոնել Մեսսիի միջև առաջացած կոնֆլիկտը։
Կատալոնացիների ղեկավարն այժմ գտնվում է Բրյուսելով և առավոտյան հեռախոսազրույց է ունեցել օրվա «հերոսների» հետ։
Բարտոմեուն կարծում է, որ իրավիճակը միանշանակ հնարավոր է կարգավորել, և նա ստիված չի լինի արմատական միջոցներ կիրառել։ Նախագահը չի կարծում, որ Աբիդալի հեռացումը կբարելավի իրավիճակը։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը երեկ sport.es-ին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ որոշ խաղացողներ գոհ չեն եղել նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի աշխատանքից, իսկ Լեո Մեսսին կտրուկ կերպով արձագանքել էր Աբիդալի խոսքերին՝ պահանջելով, որ նշվեն խաղացողների անունները։
# Բարսելոնա, Էրիկ Աբիդալ, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու