Բարտոմեուն ակումբի ավագներին և Սետիենին բացատրություն է տվել
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հանդիպել է ակումբի ավագներ Լեո Մեսսիի, Ժերար Պիկեի, Սերխիո Բուսկետսի, ինչպես նաև Սերժի Ռոբերտոյի հետ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը։ Նշվում է, որ նախագահը խաղացողներին և մարզչին փորձել է բացատրություն տալ այն տեղեկատվության մասին, ըստ որի, ակումբի ղեկավարությունը վճարում է սոցցանցերում ակումբի առաջատարների քննադատության և նախագահի հեղինակության գովաբանման համար։ Բարտոմեուն նպատակահարմար է գտել անձամբ բացատրություն տալ խաղացողներին և մարզչին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բարտոմեուն խաղացողներին հաստատել է, որ այդ ինֆորմացիան հավաստի չէ։ Ակումբը I3Ventures կազմակերպության համագործակցում է ոչ այդ նպատակների համար։ «Բարսելոնայի» նախագահը ցանկացել է համոզել խաղացողներին այդ ամենում և պատասխանել նրանց բոլոր հարցերին։
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Կիկե Սետիեն, Սերժի Ռոբերտո, Սերխիո Բուսկետս