Բարսեղյան. «Ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մեկ վայրկյանում ճիշտ որոշում կայացնել»
Բարսեղյան. «Ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մեկ վայրկյանում ճիշտ որոշում կայացնել»
04/11/2025 - 19:29

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի պառայությունը։

«Կյանքում ու հատկապես ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մեկ վայրկյանում ճիշտ որոշում կայացնել։ Ցավոք, իմ վերջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի։

Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինու դաշտում ու օգնել թիմակիցներիս։ Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ, և վստահ եմ` տղաներն ամեն ինչ կանեն ամբողջ սրտով և ուժով։

Շնորհակալ եմ մեր գլխավոր մարզչին, թիմակիցներիս ու մեր հավաքականի երկրպագուներին աջակցության, վստահության ու այն ջերմության համար, որը զգում եմ այս դժվար պահին։ Դա շատ մեծ ուժ է տալիս ինձ։ Այսօր առանձնապես գնահատում եմ մեր թիմի միասնությունը։ Մեր թիմում ձևավորվել է առողջ և միավորված միջավայր, որտեղ նման դժվարություններ անցնելն ավելի հեշտ է։ Ես միշտ ձեր կողքին եմ, նույնիսկ, դաշտից դուրս»,- ասել է 32-ամյա ֆուտբոլիստը։

Բարսեղյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները։ Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղում (0:1) մրցակցի կիսապաշտպան Ֆին Ազազի դեմքին գլխով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել` հեռացվելով դաշտից։ Կիսապաշտպանը որակազրկվել է 3 խաղով։

Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում նոյեմբերի 13-ին Երևանում կմրցի Հունգարիայի թիմի դեմ, իսկ նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում կհանդիպի Պորտուգալիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025