Բարսեղյանի հուժկու հարվածով խփած գոլը Սլովանին փրկեց պարտությունից 🎥
Սլովակիայի Nike Liga-ի 15-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Կոշիցեին». գրանցվեց 1:1 հաշիվը։
Հյուրերին 73-րդ րոպեին պարտությունից փրկեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որն աչքի ընկավ հուժկու հարվածով կատարած հարվածով։
31-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում խփել է արդեն 11 գոլ ու գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Սլովանը» 35 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է, «Կոշիցեն» 18 միավորով 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Nike Liga, Կոշիցե, Սլովակիայի առաջնություն, Սլովան, Տիգրան-Բարսեղյան