Բարսեղյանի հերթական բենեֆիսը! «Սլովանը» հաղթել է խոշոր հաշվով 🎥
Սլովակիայի Նայք լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է «Պոդբրեզովային»։
«Սլովանից» հերթական տպավորիչ ու արդյունավետ հանդիպումն է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը` գրանցելով գոլ ու ասիստ։
31-ամյա ֆուտբոլիստը նախ 10-րդ րոպեին օգնել է գոլ խփել Դավիդ Ստրելեցին, ապա 45+1-րդ րոպեին ինքն է աչքի ընկել 11-մետրանոցից։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմից մեկական գոլ խփել են նաև Ռահիմ Իբրահիմն ու Ռոբերտ Մակը։
«Սլովանը» 4 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Պոդբրեզովան» 3 միավորով 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից