Բարսեղյանի դուբլը թրիլերային ոչ-ոքի պարգևեց «Սլովանին» 🎥

Բարսեղյանի դուբլը թրիլերային ոչ-ոքի պարգևեց «Սլովանին» 🎥

14/09/2025 - 00:48

Սլովակիայի Nike liga-ի 7-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս գերգոլառատ ոչ-ոքի (3:3) է գրանցել «Ժիլինայի» հետ։

Հյուրերից դուբլ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը` խփելով «Սլովանի» առաջին ու երկրորդ գոլերը։

«Սլովանը» հանդիպման ընթացքում պարտվում էր 1:3 հաշվով, սակայն կարողացավ խուսափել պարտությունից` վճռորոշ գոլը խփելով 10 ֆուտբոլիստով. 88-րդ րոպեին աչքի ընկավ Միկոլա Կուխարևիչը։ 87-րդ րոպեին դաշտից հեռացվել էր Դանիլ Իգնատենկոն։

«Սլովանը» 12 միավորով երրորդն է, «Ժիլինան»` նույնքան միավորով երրորդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025