Բարսեղյանի գոլն օգնեց Սլովանին թրիլլերային comeback իրականացնել Դինամո Բաթումիի դեմ խաղում🎥
Չեմիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Սլովան Բրատիսլավան» հյուրընկալվելիս մրցեց «Դինամո Բաթումիի» դեմ։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա դրա հիմնական ժամանակը նույնպես ավարտվեց 0:0 հաշվով և տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում կողմերը պարզապես դրամատիկ սցենար էին պատրաստել։
104-րդ րոպեին «Դինամոյին» առաջ մղեց Զուրիկո Դավիթաշվիլին և թվում էր հաղթանակ կպարգևի տանտերերին։
Այդուհանդերձ, «Սլովանը» չընկճվեց և կարողացավ խաղավերջում ոչ միայն հավասարեցնել, այլև հաղթանակ կորզել այս դիմակայությունում։
Նախ 115-րդ րոպեին Բրատիսլավայից ժամանած հյուրերի կազմից աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը, ապա 120+3-րդ րոպեին` Վալդիմիր Վայսը։
Այսպիսով, «Սլովանը» հաղթեց 2:1 հաշվով ու պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որի շրջանակում կմրցի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դինամո Բաթումի, Չեմպիոնների-լիգա, Սլովան-Բրատիսլավա, Տիգրան-Բարսեղյան