Բարսեղյանի գոլն ու ասիստը! Սլովանը հաղթել է արտագնա խաղում 🎥
Սլովակիայի Nike Liga-ի 5-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Բանսկա Բիստրիցային»։
Գործող չեմպիոնի հաղթանակին մեծապես նպաստել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը, 66-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Իջեսի Մեցոկոյին, իսկ 74-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։
30-ամյա Բարսեղյանը Սլովակիայի 2024/25 մրցաշրջանում մրցալիցների դարպասը գրավել է անցկացրած բոլոր չորս խաղորում և լավագույն ռմբարկուների պայքարում 4 գոլով երկրոդ տեղում է։
Վլադիմիր Վայսի գլխավորած «Սլովանը» վաստակել է 12 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ակումբն ունի 100-տոկոսանոց արդյունք։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Nike Liga, Բանսկա Բիցտրիցա, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, Սլովակիայի առաջնություն, Սլովան, Տիգրան-Բարսեղյան