Բարսեղյանի գոլն ու ասիստը! Սլովանը գոլառատ խաղում պարտվեց Միլանին 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» սեփական դաշտում մրցեց «Միլանի» դեմ։
Գոլառատ խաղում իտալական գրանդը հաղթեց 3:2 հաշվով։ «Ռոսոներիներից» աչքի ընկան Քրիստիան Պուլիշիչը, Ռաֆայել Լեաուն, Թեմի Աբրահամը։
«Սլովանի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրա Բարսեղյանը, որը 24-րդ րոպեին եզրափակեց իր թիմի կայծակնային հակագրողը, հաշիվը դարձրեց 1:1, Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում խփեց կարիերայի առաջին գոլը։
31-ամյա ֆուտբոլիստը 88-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Նինո Մարչելիին ու ասիստ գրանցեց։
Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած «Միլանը» վաստակեց 9 միավոր և բարձրացավ 10-րդ տեղ, «Սլովանը» պարտվել է բոլոր խաղերում, վերջին` 36-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից