Բարսեղյանը 20-րդ գոլն է խփել Սլովակիայի առաջնությունում` ոչ-ոքի պարգևելով «Սլովանին» 🎥

Բարսեղյանը 20-րդ գոլն է խփել Սլովակիայի առաջնությունում` ոչ-ոքի պարգևելով «Սլովանին» 🎥

13/04/2025 - 00:20

Սլովակիայի Nike Liga-ի չեմպիոնական փլեյ-օֆֆ-ի 5-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում չի հաղթել «Դունայսկա Ստրեդային». գրանցվել է 2:2 հաշիվը։

Տանտերերը մինչև 77-րդ րոպեն պարտվում էին երկու գնդակի տարբերությամբ, սակայն Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը Շարանի Զուբերուի և Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ խուսափեց պարտությունից։

Բարսեղյանը Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 20-րդ գոլն է խփել և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

«Սլովանը» 60 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Դունայսկա Ստրեդան» ունի 39 միավոր և 4-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023