Բարսեղյանը շարունակում է ճախրել! հայ ֆուտբոլիստի դուբլը Սլովանի կազմում 🎥
Սլովակիայի Nike Liga-ի 12-րդ տուրից հետաձգված խաղում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 6:0 հաշվով վստահ հաղթանակ հարավ «Կոմարնոյին»։
Տանտերերից հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարեղյանը, որը դարձավ դուբլի հեղինակ և խփեց իր թիմի առաջին երկու գոլերը։ 31-ամյա ֆուտբոլիստը 14 գոլով լավագույն ռմբարկուների առաջատրն է։
Նշենք, որ Բարսեղյանը նախորդ մրցաշրջանում Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու էր դարձել 13 գոլով։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 41 միավորով Nike Liga-ի մրցաշարային աղյուսակում առաջին տեղն է։ «Կոմարնոն» ունի 13 միավորով զբաղեցնում է նախավերջին` 11-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Nike Liga, Կոմարնո, Հայաստանի-հավաքական, Սլովակիայի առաջնություն, Սլովան, Սլովան-Բրատիսլավա, Վլադիմիր Վայս, Տիգրան-Բարսեղյան