Բարսեղյանը հերթական գոլն է խփել Աստանայի կազմում🎥
Ղախաստանի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Աստանան» 3:0 հաշվով հաղթեց «Տարազին»։
Հանդիպման 7-րդ րոպեին «Աստանայի» կազմում աչքի է ընկել Տիգրան Բարսեղյանը` հաշիվը դարձնելով 3:0։
«Աստանան» այս հաղթանակից հետո վաստակեց 50 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ գլխավորում է մրցաշարային աղյուսակը` մոտակա հետապնդող «Տոբոլին» գերազանցելով 1 միավոր։
«Տարազը», որը մարզում է Վարդա Մինասյանը, 25 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ Տիգրան Բարսեղյանն «Աստանայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 30 հանդիպում` դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստանա, Ղազախստանի առաջնություն, Վարդան Մինասյան, Տարազ, Տիգրան-Բարսեղյան