Բարսեղյանը կրկին փայլել է` դառնալով դուբլի հեղինակ ու կամային հաղթանակ պարգևելով Սլովանին 🎥
Սլովակիայի Nike Liga-ի 7-րդ տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Դունայսկա Ստրեդային»։
Հյուրերի կազմից կրկին փայլել է հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 56-րդ և 89-րդ րոպեներին գրավել մրցակցի դարպասը, դարձել դուբլի հեղինակ և կամային հաղթանակ պարգևել «Սլովանին»։
30-ամյա ֆուտբոլիստը ներքին առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրել է 6-ի ու գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Սլովանը» վաստակել է 15 միավոր և Սլովակիայի առաջնության առաջատարն է։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Դունայսկա Ստրեդան» 5 խաղից հետո հավաքել է 7 միավոր և երրորդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Nike Liga, Սլովակիայի առաջնություն, Սլովան, Վլադիմիր Վայս, Տիգրան-Բարսեղյան