Բարսեղյանը կրկին փայլել է` դառնալով գոլի ու ասիստի հեղինակ 🎥
Սլովակիայի Nike Liga-ի 9-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 4:2 հաշվով հաղթել է Միխայլովցեի «Զեմպլինին»։
Հյուրերի կազմից կրկին փայլել է հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 45+4-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը և հաշիվը դարձրել է 1:1, իսկ 78-րդ րոպեին անկյունայինից գոլային փոխանցում է կատարել Դավիդ Ստրելեցին։
30-ամյա Բարսեղյանը 7 գոլով Սլովակիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է։ Նա նաև 2 ասիստ է կատարել։
«Սլովանը» 21 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Զեմպլինը» ունի 7 միավոր և 9-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Nike Liga, Դավիդ Ստրելեց, Զեմպլին Միխալովցե, Սլովակիայի առաջնություն, Սլովան, Տիգրան-Բարսեղյան