Բարսեղյանը խփել է Սլովակիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի առաջին գոլը🎥
Մեկնարկել է Սլովակիայի Nike Liga-ի 2024/25 մրցաշրջանը, որի առաջին տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է առաջնության նորեկ «Կոմարնոյին»։
Սլովակիայի նոր մեկնարկած առաջնության անդրանիկ գոլը «Սլովանի» կազմից խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը` 5-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
30-ամյա Բարսեղյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է 65-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ Բարսեղյանը նախորդ առաջնությունում 31 խաղում խփել էր 13 գոլ, կատարել 11 ասիստ, դարձել լավագույն ռմբարկու և աիսստենտ, ինչպես նաև ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2024/25 մրցաշրջան, Nike Liga, Կոմարնո, Սլովակիայի առաջնություն, Սլովան-Բրատիսլավա, Տիգրան-Բարսեղյան