Բարսելոնան հաստատել է. Ֆաթին վնասվածք է ստացել
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Սելտայի» դեմ. գրանցվեց 3:3 հաշիվը։
Կատալանոկան ակումբի կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Անսումանե Ֆաթին, ով 5-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, սակայն իսպանացի հարձակվողը ընդմիջմանը փոխարինվեց` դաշտում տեղը զիջելով Ալեխանդրո Բալդեին։
Ինչպես հետագայում պարզվեց, Ֆաթին փոխարինվել է վնասվածքի պատճառով.
«Կատարված բուժզննումից հետո պարզ դարձավ, որ Ֆաթին վնասել է ձախ ազդրի երկգլխանի մկանը։ Նա դաշտ դուրս չի գա այնքան ժամանակ, քանի դեռ չի ապաքինվել»,- նշված է կատալոնական ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
Հատկանշական է, որ, ըստ AS-ի ունեցած տեղեկությունների, 19-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի նվազագույնը 1 ամիս։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Լա-լիգա, Սելտա