Բարսելոնան Ալվեսին կվճարի Լա լիգայում թույլատրված նվազագույն աշխատավարձը
Հայտնի են դարձել Դանի Ալվեսի և «Բարսելոնայի» միջև կնքված պայմանագրի մանրամասները։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 38-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմելու է ընդամենը 155 հազար եվրո։
Հաղորդվում է, որ դա Լա լիգայում թույլատրված նվազագույն աշխատավարձն է, որը կարելի է վճարել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին։
Աղբյուրի փոխանցմամբ` Ալվեսը համաձայնել է խաղալ նման ցար աշխատավարձով` հաշվի առնելով «Բարսելոնայի» ֆինանսական ծանր դրությունը։
Հավելենք, որ վետերան ֆուտբոլիստի ու «Բարսելոնայի» միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը։ Պայմանագիրը կնքվել է «1+1» սկզբունքով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Ալվես, Լա-լիգա, տրանսֆերներ