«Բարսելոնա» – «Ինտեր» մրցավարական անձնակազմը
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում կընդունի «Ինտերին»։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հանդիպման մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավար – Կլեման Տյուրպեն։
Եզրային մրցավարներ – Բենժամեն Պաժես, Նիկոլյա Դանո։
VAR համակարգի պատասխանատուներ – Ժերոմ Բրիզար, Վիլի Դելաժո։
Չորրորդ մրցավար – Ֆրանսուա Լետեքսյե։
Բոլոր մրցավարներ ֆրանսիացի են։
42-ամյա Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել` ցույց տալով 9 դեղին քարտ և նշանակելով 11-մետրանոց 3 հարված։
Տյուրպենը «Ինտերի» մասնակցությամբ 5 խաղ է սպասարկել. միլանյան գրանդ տարել է 2 հաղթանակ, կրել 3 պարտություն։
Նրա անձնակազմի գլխավորությամբ «Բարսելոնան» 4 հանդիպում է անցկացրել, տարել 2 հաղթանակ, կրել 2 պարտություն։
«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին, Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Ինտեր, Կլեման Տյուրպեն, Չեմպիոնների-լիգա