«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կարող է հետաձգվել

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կարող է հետաձգվել

29/04/2025 - 12:32

«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը կարող է հետաձգվել, հայտնում է El Desmarque-ն։

Իսպանիայի գրեթե ամբողջ տարածքում ապրիլի 28-ից զանգվածային հոսանքազրկումներ են։

«Ինտերը» պատրաստվում է Կատալոնիայի մայրաքաղաք մեկնել ապրիլի 29-ի կեսօրին, սակայն այդ ուղևորությունը վտանգի տակ է, քանի որ էլեկտրաէներգիայի անջատման պատճառով նաև բազմաթիվ ավիաչվերթներ են հետաձգվել և չեղարկվել. Բարսելոնայի Էլ Պրատ օդանավակայանն այժմ չի սպասարկվում։

Նույն պատճառով ապրիլի 28-ին անորոշ ժամանակով հետաձգվել են թենիսի Մադրիդի «Մասթերսի» բոլոր մրցախաղերը։

Խափանումների պատճառով չեն աշխատում հասարակական տրանսպորտը, լուսացույցներն ու հեռախոսակապը, իսկ գնացքների երթևեկությունը գործնականում դադարել է Մադրիդի և Բարսելոնայի որոշ շրջաններում։

Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը դեռ ճշտվում է Կիբեռանվտանգության ազգային ինստիտուտի (INCIBE) կողմից։

Նշենք, որ զանգվածային հոսանքազրկումներ են նաև Պորտուգալիայում, Ֆրանսիայի որոշ շրջաններում և Անդորրայում։

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը նախատեսված է ապրիլի 30-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023