Բարսելոնա – Բավարիա հանդիպման մրցավարական անձնակազմը

Բարսելոնա – Բավարիա հանդիպման մրցավարական անձնակազմը

26/10/2022 - 11:46

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում, որտեղ «Բարսելոնան» C խմբի շրջանակում կմրցի «Բավարիայի» դեմ։

Հանդիպումը կսպասարկի հետևյալ մրցավարական անձնակազմը.

Գլխավոր մրցավար – Էնթոնի Թեյլոր

Եզրային մրցավարներ – Գարի Բեսվիկ, Ադամ Նան

Չորրորդ մրցավար – Ռոբերտ Ջոնս

VAR համակարգի պատասխանատուներ – Ստյուարտ Էտվել, Դևիդ Կուտ

Նշենք, որ բոլոր մրցավարներն Անգլիայից են։

Հավելենք, որ «Բարսելոնա» – «Բավարիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023