Մեսսին 30+ գոլի հեղինակ է դառնում 13-րդ մրցաշրջանն անընդմեջ

Մեսսին 30+ գոլի հեղինակ է դառնում 13-րդ մրցաշրջանն անընդմեջ

18/04/2021 - 02:08

Իսպանիայի գավաթի եզրափակչում «Բարսելոնան» 4։0 հաշվով ջախջախեց «Ատլետիկ Բիլբաոյին»՝ 31-րդ անգամ հաղթելով մրացաշարը։

Կատալոնական ակումբի կազմից այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին՝ խփելով իր թիմի երրորդ և չորրորդ գոլերը։

Ինչպես տեղեկացնում է «բլաուգրանասի» Twitter-ի պաշտոնական էջը, 33-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում, բոլոր մրցաշարերի շրջանակում, իր խփած գոլերի քանակը հասցրեց 31-ի։ Արգենտինացի ֆուտբոլիստը 30+ գոլի հեղինակ դառնում է արդեն 13-րդ մրցաշրջանն անընդմեջ։

Այս շարքը սկսվել է դեռևս 2008/09 մրցաշրջանից, երբ Մեսսին «Բարսայի» կազմում խփեց 38 գնդակ։ Նա իր լավագույն ցուցանիշը գրանցել է 2011/12 մրցաշրջանում․ այդ ժամանակ «Լուն» դարձավ 73 գոլի հեղինակ, իսկ այս ընթացքում վատագույնը եղել է նախորդ՝ 2019/20 մրցաշրջանը, երբ Մեսսին դարձավ ընդամենը 31 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023