Բարսելոնան և Յուվենտուսը ցանկանում են փոխանակում իրականացնել
«Յուվենտուսի» պաշտպան Մաթիաս դե Լիխտը, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը փնտրում է կենտրոնական պաշտպան և ակումբի ղեկավարությունը պատրաստ է կրկին դիտարկել հոլանդացի պաշտպանի տարբերակը։ Դե Լիխտի ծառայություններով ակումբը հետաքրքրված էր նախորդ ամռանը։
Նշվում է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջած ֆինանսական ճգնաժամի հետ կապված «Բարսելոնան» նախընտրում է տրանսֆերային պատուհանից բացումից հետո ուսումնասիրել շուկան և հասկանալ, թե ինչպես են գործելու մյուս ակումբները, իսկ այնուհատև կատարել որևէ գործարք։
Սպասվում է, որ գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբների միջև կտրուկ շատանալու են փոխանակումները։ Հաշվի առնելով այդ փաստը՝ կատալոնական ակումբը մտադիր է հոլանդացի պաշտպանի գործարքում ներառել նաև բրազիլացի կիսապաշտպան Արթուրին։ 23-ամյա բրազիլացու խաղը հետաքրքրում է թուրինյան ակումբի մարզիչ Մաուրիցիո Սարիին, և թուրինցիները սկսել են հետաքրքրվել նրա ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ դե Լիխտը համակ ուշադրությամբ հետևում է երկու ակումբների քայլերին էլ և չի թաքցնում, որ ցանկանում է մեկ օր հանդես գալ «Բարսելոնայի» կազմում, սակայն հոլանդացի պաշտպանի՝ Կատալոնիա տեղափոխությանը կարող է խանգարել նրա աշխատավարձը, որը կազմում է ավելի քան 12 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։
# Արթուր, Բարսելոնա, Մաթիաս դե Լիխտ, Յուվենտուս, տրանսֆերներ