Բարսելոնան ևս մեկ անգամ կփորձի ձեռք բերել Գրիզմանին
«Բարսելոնան» մտադիր չէ հրաժարվել Անտուան Գրիզմանին ձեռք բերելու մտքից:
Ուրբաթ մադրիդյան ակումբը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մեղադրելով կատալոնական ակումբին և ֆուտբոլիստին հարգանք չցուցաբերելու մեջ:
Ինչպես հայտնում է Marca-ն, «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն ևս մեկ անգամ կփորձի «Աթլետիկոյի» հետ համաձայնեցնել Գրիզմանի տրանսֆերը:
Կատալոնացիները նույնիսկ ծրագրում էին «Կամպ Նոուում» ֆուտբոլիստին ներկայացնել հաջորդ շաբաթ:
Նշվում է նաև, որ բանակցությունների ընթացքը կարող է արագանալ, եթե «Բարսելոնան» գործարքի մաս դարձնի պաշտպան Նելսոն Սեմեդուին:
# Աթլետիկո, Անտուան-Գրիզման, Բարսելոնա, տրանսֆերներ