Բարսելոնան ֆուտբոլիստների համար այլընտրանք է գտել
«Բարսելոնան» ֆուտբոլիստներին աջակցելու համար միջոց է գտել նույնիսկ դատարակ տրիբունաների ներքո հանդես գալու պարագայում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «կապտանռնագույնների» ղեկավարությունը ակումբի երկրպագուների մասնակցությամբ տեսահոլովակ է նկարահանել, որտեղ նրանք երգում են ակումբի հիմնը։
Վերսկսումից հետո առաջին տնային խաղի մեկնարկից առաջ այդ տեսահոլովակը կմիացվի «Կամպ Նոու» մարզադաշտում, որպեսզի տավորություն ստեղծվի, թե լեփ-լեզուն է մարզադաշտը։
«Բարսելոնան» առաջին տնային հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին՝ ընդունելով «Լեգանեսին»։
# Բարսելոնա, Լա-լիգա, Լեգանես, Կամպ Նոու