«Բարսելոնան» Ֆաթիի վերաբերյալ տրանսֆերային առաջարկ կստանա
«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին կարող է կարիերան շարունակել «Ֆեներբախչեում», հայտնում է As-ը։
Ըստ աղբյուրի` 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, որը ցանկանում է Ֆաթիին տեսնել իր թիմում։
Անվանի մասնագետը դեռ նախորդ ամռանն է ցանկացել երիտասարդ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել, բայց նա չցանկացավ հեռանալ «Բարսելոնայից»։
Ակնկալվում է, որ Ստամբուլը ներկայացնող ակումբը Ֆաթիի տեղափոխության հարցում բանակցություններ կկսկի «բլաուգրանայի» հետ, սակայն ամեն ինչ կապված է ֆրանսիացի եզրային հարձակվող Ալան Սեն-Մաքսիմենի ապագայից։ Վերջինս «Ֆեներբախչեում» հանդես է գալիս վարձավճարով։ Այժմ թուրքական ակումբը փորձում է խզել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» հետ գործող վարձակալական պայմանագիրը։
«Ֆեներբախչեն» 27-ամյա Սեն-Մաքսեմենի պայմանագիրը խզելուց հետո Ֆաթիին վարձակալելու հարցում առաջարկ կկատարի «Բարսելոնային»։ Թուրքական ակումբը գործարքում ցանկանում է նաև ներառել տրանսֆերի գնման իրավունքի հնարավորություն։
«Բարսելոնան» էլ ցանկանում է, որ տրանսֆերի գնման իրավունքի կետը լինի «պարտադիր»։
Անսու Ֆաթին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է միայն 8 հանդիպման` դաշտում անցկացնելով ընդամենը 186 րոպե։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալեն Սեն-Մաքսեմեն, Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Ժոզե Մոուրինիո, տրանսֆերներ, Ֆեներբախչե