Բարսելոնան ցանկանում է վերադարձնել իր սանին
«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան, հնարավոր է, վերադառնա «Բարսելոնա»։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ին, կատալոնական ակումբը ծրագրում է 19-ամյա պաշտպանի հետ պայմանագիր ստորագրել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ «Բարսելոնան» դիտրակում է նաև այն, որ 2021 թվականի հունվարին նրա հետ պայամանագիր կնքի, որպեսզի խաղացողը 2021-ի ամռանը «բլաուգրանասի» շարքերը համալրի որպես ազատ գործակալ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապտանռնագույնները» հետագա տարիներին ցանկանում են շեշտը դնել Գարսիայի որակների վրա և արդեն նրա ներկայացուցիչների հետ կապ է հաստատվել։
«Բարսելոնայի» մարզչական շտաբը իսպանացի պաշտպանին դիտարկում է որպես Ժերար Պիկեի երկարատև փոխարինող, սակայն «Մանչեսթեր Սիթին» իր հերթին ցանկանում է պահպանել խաղացողին։
Հիշեցնենք, որ Էրիկ Գարսիան «Բարսելոնայի» մարզադպրոցի սան է, որտեղ անցկացրել է 2006-2017 թվականներին, ինչից հետո «Սիթին» 1,7 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեց խաղացողի տրանսֆերային իրավունքները։
19-ամյա պաշտպանը «քաղաքաբնակների» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Էրիկ Գարսիա, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ