Բարսելոնան ցանկանում է, որ RFEF-ը ճանաչի ակումբի` 1937 թ. չեմպիոնական տիտղոսը
«Բարսելոնան» ցանկանում է, որ օրինական ճանաչվի ակումբի` 1937 թ. նվաճած չեմպիոնական տիտղոսը։
Բանն այն է, որ 1936-39 թթ. Լա լիգան չի անցկացվել, քանի որ Իսպանիայում քաղաքացիական պատերազմ էր։
Այդ ընթացքում մի շարք ակումբներ, այդ թվում նաև` «Բարսելոնան», մասնակցում էին Միջերկրածովյան լիգային, որի շրջանակում «բլաուգրանան» 1937 թվականին դարձել է չեմպիոն։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ն, այժն կատալոնական ակումբի ղեկավարությունն աշխատում է, որպեսզի Իսպայիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան` RFEF-ն, օրինական ճանաչի այդ չեմպիոնական տիտղոսը։
Հատկանշական է, որ ֆեդերացիան չի պատրաստվում օրինական ճանաչել «Բարսելոնայի» չեմպիոնական այդ տիտղոսը, քանի որ այդ ժամանակահատվածում Իսպանիայում օրենքով արգելված է եղել սպորտային որևէ իրադարձության կազմակերպումն ու անցկացումը։
Նշվում է, որ «Բարսելոնան» ցանկանում է հիմնվել այն փաստի և հիմքի վրա, որ ֆեդերացիան վերջերս օրինական է ճանաչել նույն թվականին անցկացված Ազատ Իսպանիայի գավաթի խաղարկությունը, որի հաղթող է դարձել «Լևանտեն»։
Ընդ որում, «Բարսելոնան» դեռ 2009 թվականին է փորձել է օրինականացնել այդ տիտղոսը, սակայն ֆեդերացիան հրաժարվել է։
Հավելենք, որ Միջերկրածովյան առաջնությունն անցկացվել է Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո, որին, բացի «Բարսելոնայից», մասնակցում էին նաև «Էսպանյոլը», «Ժիրոնան», «Վալենսիան», «Լևանտեն», «Խիմնաստիկը», «Գրանոլիերսը» և «Ատլետիկ դե Կաստելիոնը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Լա-լիգա, Լևանտե, Միջերկրածովյան լիգա