Բարսելոնան ցանկանում է ձեռք բերել Էմերիկ Լապորտին

Բարսելոնան ցանկանում է ձեռք բերել Էմերիկ Լապորտին

22/03/2020 - 15:34

Mundo Deportivo-ի տեղեկություններով, «Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտի ծառայություննեով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերը կատալոնական ակումբը մտադիր է իրականցնել հաջորդ մրցաշրջանում։ Ակումբը մտադիր է ուժեղացնել կենտրոնական պաշտպանի դիրքը, իսկ Լապորտը համարվում է ամենահավանական թեկնածուն այդ դիրքի համար։

«Բարսելոնայի» ղեկավարները և սկաուտներն ուշարդությամբ հետևում են Լապորտի շուրջ ձևավորված իրավիճակին, քանի որ կարծում են, որ Լապորտի կարգի ֆուտբոլիստը կցանկանա հեռանալ «Սիթիից», եթե հաստատվի անգլիական ակումբի որակազրկումը, որը նրանց թույլ չի տա հաջորդ երկու մրցաշրջաններում մասնակցել որևէ եվրագավաթային մրցաշարի։

«Բարսելոնան» վաղուց է հետևում Էմերիկ Լապորտի խաղին։ Ակումբը դեռևս 2014 թվականին է ցանկացել ձեռք բերել ֆրանսիացի պաշտպանին, երբ հանդես էր գալիս «Ատլետիկ Բիլբաոյի» կազմում, սակայն բասկյան ակումբն այն ժամանակ հրաժարվեց խաղացողին վաճառել 36 մլն եվրոյի դիմաց։ Նույնը կրկնվեց նաև 2015/16 մրցաշրջանի մեկնարկից առաջ, երբ բասկյան ակումբը խաղացողի գինը բարձրացրեց մինչը 65 մլն եվրո։

Նշվում է, որ Լապորտը Մանչեսթերում իրեն լավ է զգում, քանի որ համարվում է Պեպ Գվարդիոլայի ամենաառանցքային խաղացողներից մեկը։ Նրա պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի պաշտպանը ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել վնասվածքի պատճառով, այդ իսկ պատճառով «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է ընդամենը 7 հանդիպման։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023