Բարսելոնան ցանկանում է ձեռք բերել Բավարիայի պաշտպանին․ Մեսսին տվել է իր համաձայնությունը
Ըստ El Desmargue-ի՝ կատալոնական «Բարսելոնան» նպատակ ունի ուժեղացնել պատշպանության աջ եզրը։ Կատալոնացիներն այդ դիրքում տենսում են Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Յոզուա Կիմիխին։
Ըստ աղբյուրի՝ այս տրանսֆերին կողմ է նաև Լեո Մեսսին, ով հաղորդել է ակումբի ղեկավարությանը, որ այդ դիրքում տեսնում է հենց Կիմիխին և հորդորել է ձեռք բերել նրան, քանի որ Կիմիխը հիանալի է հանդես գալիս նաև դաշտի կենտրոնում։
Վերջերս հաղորդվում էր նաև, որ ակումբը պատրաստվում է վաճառել իր հիմնական եզրային պաշտպան Նելսոն Սեմեդուին և այդ գումարը ներդնել գերմանացի ֆուտբոլիստին ձեռք բերելու գործարքի մեջ։
# Բավարիա, Բարսելոնա, Յոզուա-Կիմիխ