Բարսելոնան տնօրենների խորհրդի հրատապ նիստ է հրավիրել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ֆաքսի միջոցով հայտնել է ակումբին, որ պատրաստվում է ակտիվացնել իր պայամանգրի այն կետը, որը նրան թույլ կտա խզել պայմանագիրը և հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, այդ լուրից հետո կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն տնօրենների խորհրդի հրատապ նիստ է հրավիրել։
Տնօրենների խորհրդի նիստը տեղի կունենա «Կամպ Նոու» մարզադաշտում։ «Բարսելոնան» արգենտինացի ֆուտբոլիստին արդեն տեղյակ է պահել, որ նրա հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք, քանի որ պայմանագրի այդ կետը լրացել է սույն թվականի հունիսի 30-ին, սակայն Մեսսին վստահ է, որ կկարողանա օգտվել կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված հանգամանքներից։ Ընդհանրապես, յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտ համարվում է տվյալ տարվա հունիսի 30-ը, իսկ ցանկացած պայմանագիր որևէ կետ ավարտ պայմանականորեն համարվում է հենց հունիսի 30-ը, սակայն, քանի որ սույն թվականի հունիսի 30-ին 2019/20 մրցաշրջանը դեռևս ավարտված չէ, ապա Մեսսին, հավանական է, որ կկարողանա օգտվել պայմանագրի այդ կետից։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու, կորոնավիրուս