Բարսելոնան վերջնական համաձայնության է հասել Ռասինգի 18-ամյա տաղանդի տրանսֆերի հարցում
«Ռասինգի» 18-ամյա կիսապաշտպան Պաբլո Տորեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Ռասինգի» հետ։
Այժմ բանակցություններն ավարտական փուլում են. կողմերը վերջնական տեսքի են բերում կնքվելիք փաստաթղթերը։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բարսելոնան» կարծում է, որ Տորեն կարող է դառնալ «նոր Պեդրի»։
Մեկ այլ ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ «Բարսելոնան» երիտասարդ ֆուտբոլիստի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։
Նշենք, որ Պաբլո Տորեն «Ռասինգի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 23 հանդիպման` դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Նիկոլո Սկիրա, Պաբլո Տորե, Ռասինգ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո