Բարսելոնան վերջին 45 տարիների վատագույն արդյունքն է գրանցել

Բարսելոնան վերջին 45 տարիների վատագույն արդյունքն է գրանցել

02/03/2020 - 12:46

Երեկ՝ մարտի 1-ին, իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում հերթական Էլ կլասիկոյի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

«Բարսելոնան» վերջին 45 տարվա մեջ առաջին անգամ մրցաշրջանի երկու կլասիկոներում էլ չի կարողացել գոլի հեղինակ դառնալ։

Վերջին անգամ նման դեպք տեղի է ունեցել 1974/75 մրցաշրջանում, երբ խաղերից մեկն ավարտվել է 0։0 հաշվով, իսկ մյուսը՝ 1։0 հաշվով հաղթել է «Լոս բլանկոսը»։

Սա չորրորդ դեպքն է, երբ «Բարսելոնան» մրցաշրջանի երկու խաղում էլ չի դառնում գոլի հեղինակ։ Նման դեպք գրանցվել է նաև 1935/36 և 1957/58 մրցաշրջաններում։

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին շրջանում կայացած հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի արդյուքնով։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023