Բարսելոնան վերջին 29 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։
Կատալոնական ակումբն անցկացրած 8 խաղերից հետո վաստակել է ընդամենը 11 միավոր է վաստակել, ինչը ակումբի պատմության շրջանակում 1991/92 մրցաշրջանից ի վեր վատագույն ցուցանիշն է։ Այդ մասին տեղեկացնում է OptaJose-ն։ Այդ մրցաշրջանում «կապտանռնագույնները» Յոհան Կրոյֆի գլխավորությամբ չեմպիոն են դարձել ընդամենը 55 միավորով։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մեկնարկային երկու տուրերի հանդիպումները բաց է թողել և դեռևս պետք է անցկացնի այդ խաղերը։
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Յոհան Կրոյֆ