Բարսելոնան վերջին 24 տարվա ընթացքում առաջին անգամ պարտվել է ՉԼ մեկնարկային խաղում
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջել է «Բավարիային»։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, կատալոնական ակումբը վերջին 24 տարվա ընթացքում առաջին անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում։
Վերջին անգամ «բլաուգրանասը» Չեմպպիոնների լիգայի 1-ին տուրում պարտվել էր 1997 թվականին, երբ հյուրընկալվելիս 2:3 հաշվով զիջեց «Նյուքասլին»։
«Բարսելոնան» ՉԼ 1997/98 մրցաշրջանում «Դինամո Կիևի», ՊՍՎ-ի և «Նյուքասլի» հետ ընդգրկված է եղել C խմբում և զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը` լքելով պայքարը։
Հավելենք, որ «ականաջավորի» ընթացիկ խաղարկության E խմբում «Բավարիայի» ու «Բարսելոնայի» հետ նույն խմբում են նաև Կիևի «Դինամոն» և «Բենֆիկան»։ Այդ երկու ակումբներն առաջին տուրում միյանց միջև կայացած խաղում գոլեր չեն խփել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, բենֆիկա, Դինամո Կիև, Նյուքասլ, Չեմպիոնների-լիգա