Բարսելոնան վերջին առաջարկն է կատարել Մեսսիին
«Բարսելոնան» դեռևս չի կարցրել հույսը, որ նոր պայմանագիր կկնքի Լեո Մեսսիի հետ` կատարելով նոր առաջարկ արգենտինացի ֆուտբոլիստին։
Ինչպես տեղեկացնում է La Porteria-ն, «Բլաուգրանասը» վերջին առաջարկն է կատարել 34-ամյա ֆուտբոլիստին այն բանից հետո, երբ Մեսսին հրաժեշտի մամուլի ասուլիս տվեց։
Աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնում։
Հատկանշական է, որ «Բարսելոնայի» բանակցությունները վարում է ակումբի գլխավոր տնօրեն Ֆերրան Ռևերտերը։
Հիշեցնենք` օոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Մեսսին հեռանում է «Բարսելոնայից», իսկ ամսի 8-ին հրաժեշտի մամուլի ասուլիս տվեց։ Արգենտինացի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի, ՊՍԺ, տրանսֆերներ