Բարսելոնան վերջապես հաղթում է`ջախջախելով Լևանտեին🎥
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Լևանտեի» դեմ։
Կատալոնական ակումբը հանդիպման հենց մեկնարկում երկու գնդակի առավելություն ստացավ. 6-րդ րոպեի աչքի ընկավ Մեմֆիս Դեպայը, իսկ 14-րդ րոպեին` Լյուկ Դե Յոնգը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ «բլաուգրանասն» ուներ խաղային տոտալ առավելություն, որևէ հնարավորություն չէր տալիս մրցակցին, ստեղծեց բազում գոլային պահեր և կարող էր ևս մի քանի գնդակ ուղարկել «Լևանտեի» դարպասը, սակայն «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին դա հաջողվեց միայն 90+1-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Անսումանե Ֆաթին։
Այսպիսով, «Բարսելոլոնան» 3:0 հաշվով հաղթեց «Լևանտեին», վաստակեց 12 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։
«Լևանտեն» էլ մնաց 4 միավորով և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ կատալոնական ակումբն ընդհատեց անհաջող հանդիպումների շարքը։ «Բարսելոնան» նախորդ երեք պաշտոնական խաղերում չէր տոնել հաղթանակ։ Այդ ընթացքում Ռոնալդ Կումանի թիմը երկու խաղ ավարտել էր ոչ-ոքի և կրել մեկ պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Լևանտե, Լյուկ դե Յոնգ, Մեմֆիս Դեպայ, Ռոնալդ Կուման