Բարսելոնան սլաքները կրկին թեքել է Նեյմարի ուղղությամբ
«Բարսելոնան» հերթական անգամ վերադարձել է այն մտքին, որ ՊՍԺ-ից պետք է հետ գնի բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերը։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «բլաուգարանասի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն որոշել է փոխել ակումբի տրանսֆերային ծրագրերը։
Մոտ մեկ ամիս առաջ կատալոնական ակումբի ղեկավարները Նեյմարի բարձր տրանսֆերային արժեքի պատճառով որեշեցին հրաժարվել այդ դրանսֆերից՝ կետնրոնանալով «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի վրա, սակայն այդ գործարքն այդպես էլ չկայացավ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ «կապտանռնագույնները» փորձում են ՊՍԺ-ին համոզել, որպեսզի կողմերը փոխանակում իրականացնեն։ «Բարսելոնան» Նեյմարի դիմաց առաջարկում է Անտուան Գրիզմանի տրանսֆերային իրավունքները։ Կատալոնացիները կարծում են, որ Գրիզման + 50-60 մլն եվրո տարբերակը պետք է բավարարի փարիզյան ակումբին։ Այդ ամենը կկայանա նաև այն դեպքում, եթե Նեյմարն ինքը ճնշում գործադրի «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարների վրա։
Բացի դրանից, հաղորդվում է, որ Անտուան Գրիզմանը նույնպես կողմ է այդ գործարքին՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջերս քիչ է հայտնվում «Բարսելոնայի» մեկնարկային կազմում։
Բարտոմեուն իր հերթին կարծում է, որ Նեյմարի վերադարձը կմեղմի ստեղծված իրավիճակը, և երկրպագունեը կփոխեն իրենց վերաբերմունքը ակումբի ներկայիս ղեկավարների նկատմամբ։
# Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Նեյմար, ՊՍԺ, տրանսֆերներ