Բարսելոնան Ռոկեի վերաբերյալ տրանսֆերային առաջարկ է ստացել
«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն կարող է շուտով հեռանալ ակումբից։
Ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ բրազիլացի ֆուտբոլիստի վերաբերյալ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը» տրանսֆերային առաջարկ է կատարել «բլաուգրանային»։ Ակումբները հավանական տրանսֆերի շուրջ բանակցություններ են սկսել։
Ըստ աղբյուրի` «Ալ Հիլալի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը Ռոկեին կատրյալ ֆուտբոլիստ է համարում։ Մարզիչը կարծում է, որ նրա շնորհիվ դաշտում կկարաողանա իրագործել ֆուտբոլային ցանկացած գաղափար։
Հաղորդվում է, որ հավանական գործարքում վերջնական խոսքը լինելու է Ռոկեինը։ Նա պետք է խորհրդակցի իր գործակալների ու ընտանիքի անդամների հետ և որոշում կայացնի։
Ռոկեի տրանսֆերի վաճառքը կարող է վճռորոշ լինել «Բարսելոնայի» համար։ Ակումբը դրա շնորհիվ հավելյալ ֆինանսական միջոցներ կունենա` Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Վիլիամսի ու «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյին ձեռք բերելու համար։
Հիշեցնենք, որ Վիտոր Ռոկեն այս տարվա ձմռանն է համալրել կատալոնական ակումբի կազմը։ «Կապտանռնագույնները» նրա տեղափոխության համար բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեին» արդեն վճարել են 40 մլն եվրո։ Գործարքում ներառված է նաև 31 եվրոյի հավելավճարներ։ Բրազիլացին նոր ակումբում 16 խաղում խփել է 2 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Բարսելոնա, Ժորժե Ժեզուս, Լա-լիգա, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, Վիտոր Ռոկե, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո