Բարսելոնան բավական մեծ գումար է պարտք Լիվերպուլին Կոուտինիոյի տրանսֆերի դիմաց

Բարսելոնան բավական մեծ գումար է պարտք Լիվերպուլին Կոուտինիոյի տրանսֆերի դիմաց

26/01/2021 - 22:35

Ինչպես տեղեկանում ենք «Բարսելոնայի» պաշտոնական կայքից, կատալոնական ակումբը դեռևս ամբողջությամբ չի վճարել «Լիվերպուլին» Ֆիլիպե Կոուտինիոյի տրանսֆերի դիմաց։

Ըստ ակումբի ներկայացրած ֆինանսական հաշվետվության տվյալների՝ «կապտանռնագույնները» «Լիվերպուլին» պետք է վճարեն 29․254 մլն եվրո։

Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի հունվարի 8-ին։ Գործարքն արժեցել է 120+40մլն եվրո։ Այն նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի մրցաշարերը միասին վերցրած՝ Կոուտինիոն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023