Բարսելոնան պատրաստ է փոխանակում առաջարկել Բավարիային, որպեսզի նվազեցնի Լևանդովսկու արժեքը
«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը պատրաստ է այդ գործարքում ներառել աջ պաշտպան Սերժինիո Դեստին ու փոխանակում առաջարկել «Բավարիային», որպեսզի նվազեցնի լեհ հարձակվողի արժեքը։
Հաղորդվում է, որ 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մյունխենյան ակումբը հետաքրքրված է եղել ամերիկացի պաշտպանի ծառայություններով, սակայն «բլաուգրանան» հրաժարվել է նրան վարձակալությամբ տրամադրել «Բավարիային» և պատրաստ է եղել միայն վաճառել իր ֆուտբոլիստին։
Նշվում է, որ Դեստը ցանկանում է մնալ «Բարսելոնայում», սակայն, նա, հնարավոր է, մտափոխվի, եթե կարիերան թոփ ակումբի կազմում շարունակելու տարբերակ լինի։ «Բավարիան» համապատասխում է 21-ամյա ֆուտբոլիստի ամբիցիաներին։
Հատկանշական է, որ Դեստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ատլետիկո Մադրիդը», սակայն «Բարսելոնայից» հեռանալու դեպքում նա նախապատվությունը տալու է «Բավարիային»։
Ինքը` Լևանդովսկին, հասկացրել է «Բավարիայի» ղեկավարությանը, որ 2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է հեռանալ ակումբից և վստահ է, որ իր կարիերայի մյունխենյան փուլը մոտ է ավարտին։
Բանն այն է, որ 33-ամյա ֆուտբոլիստի ու «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ կայացած բանակցությունները ցախողվել են։
Արդեն հայտնի է, որ լեհ ֆուտբոլիստը «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկություն է հայտնել։ Նույնիսկ կան խոսակցություններ, որ կողմերն արդեն հասել են սկզբունքային համաձայնության։
«Բավարիան», իր հերթին, սահմանել է Լևանդովսկու հրաժարագինը և ցանկանում է նրա վաճառքից ստանալ նվազագույնը 65 մլն եվրո։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում լեհ գոլահարը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 39 հանդիպման` դառնալով 45 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բավարիա, Բարսելոնա, Ռոբերտ-Լևանդովսկի, Սերժինիո Դեստ, տրանսֆերներ