Բարսելոնան պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Դեմբելեին
«Բարսելոնան» աշխատանքներ է տանում Ուսման Դեմբելեի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կատալոնական ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում Դեմբելեի ներկայացուցիչների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանասը» պայմանագրի երկու տարբերակ է պատրաստել ֆրանսիացի վինգերի համար։
«Բարսելոնան» պատրաստ է Դեմբելեի հետ պայմանագիրն երկարաձգել 2-3 տարով, սակայն, անկախ ամեն ինչից, նրա աշխատավարձն էականորեն նվազելու է։
Նշենք, որ կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
Ներկա պահին 24-ամյա ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա միայն հոկտեմբերի կեսերին։
Հավելենք, որ Ուսման Դեմբելեն «Բարսելոնա» տեղափոխվելուց ի վեր (2017 թ. օգոստոս) տարբեր վնասվածքների պատճառով բաց է թողել 658 օր կամ 98 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ուսման